Պաղեստինյան 14 խմբավորում Թուրքիայի փոխարեն ընտրել է Չինաստանը
«Պաղեստինի փրկության կազմակերպության» (FKÖ) գլխավորությամբ հուլիսի 21-ից 22-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաղեստինյան 14 խմբավորման ներկայացուցիչներ հանդիպումներ են անցկացրել, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպման օրակարգում է եղել Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների դադարեցումն ու հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
Հայտնի է դարձել, որ բոլոր խմբավորումներն ազգային միության հասնելու և ժամանակավոր ազգային հաշտության կառավարություն ստեղծելու հարցում եկել են համաձայնության:
Բացի այդ, նշվում է, որ «FKÖ»-ն հռչակվել է որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Այս իրադարձությունը Թուրքական մեդիայում մեծ տարածում է գտել: Դրա մասին լուրերը հիմնականում կրել են հետևյալ բնույթը.
«14 պաղեստինյան խմբավորում ոչ թե Թուրքիան, այլև Չինաստանն է ընտրել», «Իրան-Սաուդիան Արաբիա քայլից հետո Չինաստանը հռչակվեց որպես Մերձավոր արևելքում կշիռ ունեցող երկիր»:
Նշենք, որ խմբավորումների թվում է եղել նաև Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը, որը 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր մինչ օրս ռազմական գործողություններ է վարում Իսրայելի կանոնավոր բանակի հետ: