ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պաղեստինի նախագահն Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ պետական այցով մեկնել է Սիրիա

Պաղեստինի նախագահն Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ պետական այցով մեկնել է Սիրիա

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո առաջին պետական ​​այցով ժամանել է Դամասկոս, տեղեկացնում է Wafa-ն։

Նշվում է, որ օդանավակայանում Աբասին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանին։

Ըստ լրատվամիջոցի՝ ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Հունվարին Պաղեստինի պատվիրակությունը՝ վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի գլխավորությամբ, այցելել էր Սիրիա՝ հանդիպելու ալ-Շարաայի հետ։

  • Կիսվել: