երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Որո՞նք ենք «Օմիկրոն» հիմնամանրէի ախտանշանները

Որո՞նք ենք «Օմիկրոն» հիմնամանրէի ախտանշանները

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով ախտահարվածների մոտ ի հայտ եկող ախտանշանների մասին, գրում է Bloomberg-ը:

Ըստ աղբյուրի՝ բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսևորվում է շատ թեթև ձևով, բայց որևիցե բան պնդելը դեռ վաղ է:

«Տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ և մարմնի կոտրատվածությամբ»,-պատմել է Պիլեյը:

Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի և հոտի կորուստ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

  • Կիսվել: