Օրբանն ասել է, որ Թրամփի հաղթանակը կստիպի Եվրոպային վերանայել իր աջակցությունն Ուկրաինային
Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր աջակցությունն Ուկրաինային, եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։ Մայրցամաքը միայնակ չի կարող կրել պատերազմի բեռը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը գրում է, որ Օրբանը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և հասկացնել է տվել, որ Թրամփը կիսում է իր տեսակետները, բանակցելու է պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ։
«Եթե տեղի ունենա այն, ինչ մենք ակնկալում ենք, և Ամերիկան դառնա խաղաղության կողմնակից, ապա Եվրոպան չի կարողանա մնալ պատերազմի կողմնակից»,-ասել է նա։
Նա նաև ասել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթ լինելու է Բուդապեշտում եվրոպացի առաջնորդների հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը։ Քաղաքական գործիչը նկատի ունի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը և ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը։