չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Նիդերլանդների Թագավորությունն ԱԳ նոր նախարար ունի

Նիդերլանդների Թագավորությունն ԱԳ նոր նախարար ունի

Նիդերլանդների Թագավորությունն ունի արտաքին գործերի նոր նախարար, հայտնում են Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունից:

«Այսօր Հաագայում Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրն ընդունել է Նիդերլանդների նոր կառավարության երդմնակալությունը՝ վարչապետ Ռոբ Յեթենի ղեկավարությամբ։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Թոմ Բերենդսենը՝ փոխարինելով Դեյվիդ վան Ֆելին։

Մինչ այս նշանակումը, 2019 թվականից Բերենդսենը Եվրախորհրդարանի անդամ էր և գլխավորում էր Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (CDA) պատվիրակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: