Նեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը և Գազայի հատվածում ռազմական գործողությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչպես նաև Գազայի հատվածում ռազմական գործողությունը։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Բուդապեշտում, որտեղ այցով գտնվում էր Վաշինգտոն թռչելուց առաջ։
Իսրայելի վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես կարող եմ ձեզ ասել, որ ես առաջին օտարերկրյա առաջնորդն եմ, ով հանդիպել է նախագահ Թրամփի հետ Իսրայելի տնտեսության համար այդքան կարևոր հարցի շուրջ: Լիդերների երկար շարք կա, ովքեր ցանկանում են նույնն անել իրենց տնտեսությունների համար: Կարծում եմ, սա արտացոլում է հատուկ անձնական հարաբերությունները և հատուկ կապը Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև, ինչը հատկապես կարևոր է այս պահին»: