շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարների կաբինետ կներկայացվի Լիբանանի հետ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ շարունակելով գործողությունները

Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարների կաբինետ կներկայացվի Լիբանանի հետ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ շարունակելով գործողությունները

Հեզբոլլահն արդեն առաջվանը չի լինի․ մենք նրան տասնամյակներով հետ ենք գցել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ասադը նույնպես պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում»,-հավելել է նա:

Անդրադառնալով Լիբանանում ընթացող ռազմական գործողություններին՝ Իսրայելի վարչապետն սել է, որ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ իրենց նպատակներին չեն հասել, և քանի դեռ Իսրայելի հյուսիսային բնակավայրերի բնակիչներն իրենց տներ չեն վերադարձել:

Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարների կաբինետ կներկայացվի Լիբանանի հետ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ զուգահեռաբար պահպանելով գործողությունների լիարժեք ազատությունը։

«Եթե «Հեզբոլլահ»-ը փորձի զինվել, մենք կհարձակվենք նրանց վրա»,-հայտարարել է ՆԵթանյահուն։

Ավելի վաղ Իսրայելի ինքնաթիռները հարված են հասցրել Բեյրութի արևմուտքում գտնվող առևտրային Համրա փողոցի շինություններից մեկին․ ևս մեկ հրթիռ վնասել է Զուկկակ-էլ-Բլատ շրջանում գտնվող բնակելի տուն։

 

  • Կիսվել: