Նեթանյահուի հրամանով Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը
Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների նախատեսվող ազատ արձակումը, տեղեկացում է Reuters-ը:
Իննչպես հաղորդվում է՝ պատանդների հանձնման կետում քաոսային իրավիճակ է ստեղծվել, պաղեստինցիների բազմություն է հավաքվել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարդկանց բազմության մեջ պատանդների հանձնումը անհանգստացնող է համարել:
Ակնկալվում էր, որ փուլային համաձայնագրի շրջանակներում 110 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն հունվարի 30–ին:
Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ հրամայել են հետաձգել ազատ արձակումը, մինչև հաջորդ փուլերում երաշխավորված կլինի իրենց պատանդների անվտանգ հանձնումն իրենց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՄԱՍ-ը Գազայում հանձնել է 3 իսրայելցի և 5 թայլանդցի պատանդների: