ՆԱՏՕ-ն զորավարժություններ կանցկացնի Լիտվայում՝ 3,5 հազար զինվորականների մասնակցությամբ
Լիտվայում տեղի կունենան «Երկաթե գայլ» միջազգային խոշոր զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները, որոնց թիվը կազմում է մոտ 3,5 հազար մարդ 10 երկրներից։ Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին։
«Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն Լիտվայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտական հարձակման և պաշտպանական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացակարգերը, կմշակվի փոխգործակցություն դաշնակիցների ուժերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպասվում է, որ զինվորականներ կժամանեն Ավստրալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից և Չեխիայից։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 700 միավոր տեխնիկա։
Զորավարժություններին կներգրավվի նաև Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի միավորված գումարտակի մարտական խումբը։