երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որոնք ոչ վաղ անցյալում հռչակում էին ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականություն, իրենք են դարձել ահաբեկչական գործունեության մաս՝ թույլ տալով, որ իրենց իսկ կենտրոնում գործի Վլադիմիր Զելենսկու ապարատի «ավազակախումբը»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուց Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Գելենջիկի շրջանում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանի լողափին:

«Եվրոպայի կենտրոնում գործում է ահաբեկչական ավազակախումբ, որը զավթել է Ուկրաինայի պետական ​​ապարատը: Ահաբեկչության հովանավորները ՆԱՏՕ-ական երկրներն են։ Ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հռչակում էին զրոյական հանդուրժողականություն ահաբեկչության նկատմամբ։ Այժմ նրանք իրենք են դարձել միջազգային ահաբեկչական գործունեության մաս»,- հայտարարել է Զախարովան:

Նշենք, որ այսօր ՌԴ Գելենջիկ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է մոտ 40 հոգի:

  • Կիսվել: