ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցելել է Օդեսա: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է իր թվիթերյան էջում:
Նա խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Ես Վլադիմիր Զելենսկու հետ այցելել եմ Օդեսա։ ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է։ Դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային»,- գրել է Ռյուտեն։