չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի երկրները 2026 թվականին 70 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային, ինչպես նաև պարտավորվում են աջակցել երկրին 2027 թվականին համարժեք մակարդակով։ Այս մասին ասվում է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։

«2026 թվականի համար ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվում են 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի, օգնության և վերապատրաստման ծրագրերի համար և պահպանում են իրենց ինքնիշխան պարտավորությունները՝ աջակցելու առնվազն համարժեք մակարդակով 2027 թվականին», - նշվում է փաստաթղթում։

  • Կիսվել: