Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի պատասխանատվությունը չի դնում իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու վրա, սակայն կարծում է, որ վերջինս «բավականաչափ չի արել» պատերազմը կանխելու համար։ Այս մասին, ինչպես նշում է korrespondent.net-ը, Թրամփն ասել է Սպիտակ տանը լրոգրողների հետ հանդիպմանը:
«Իհարկե, Ռուսաստանը շատ ավելի մեծ է, ավելի հզոր ռազմական ուժ է: Բայց եթե խելացի ես, պատերազմի մեջ չես ներքաշվի... Ես նրան (Զելենսկիին) չեմ մեղադրում, բայց չեմ էլ տեսնում, որ նա լավ աշխատանք կատարի: Ես նրա երկրպագուն չեմ»,- փորձել է իր տեսակետը բացատրել Թրամփը:
Նա նաև ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի համար մեղադրում է բոլորին։