ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՄՆ նախագահի մասնակցելու մասին հարց չի քննարկվել. Պեսկով

Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՄՆ նախագահի մասնակցելու մասին հարց չի քննարկվել. Պեսկով

Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա լինելու մասին հարց չի քննարկվել։ Այս մասին, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ տոնական միջոցառումներին Թրամփի հնարավոր մասնակցության մասին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրա մասին ոչ մի խոսք չի եղել»,-պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին սպասվում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի տոնակատարությանը տեսնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նշել այս օրը։

 

 

  • Կիսվել: