ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել

Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրապարակել է 2018 թվականին Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց գործով վճիռը. նա հետմահու մեղավոր է ճանաչվել 3 դուստրերի` Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

«Խաչատուրյանին մեղավոր ճանաչել,… կարճել ամբաստանյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- ասվում է վճռում: Այսպիսով, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ Խաչատուրյանի մեղքն ապացուցված ճանաչել բոլոր կետերով։

Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել անչափահաս դուստրերի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի երկու դրվագների, նրանց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և համացանցում տարածելու համար։

Իրենց՝ Խաչատուրյան քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն հոր մեղավորությունը հաստատող դատարանի որոշումը կդառնա աղջիկների անմեղության ապացույցներից մեկը։ Պաշտպանական կողմը հույս ունի, որ այս քույրերի նույնպես կարճվելու է։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում. երեք քույրերն Ալտուֆևսկոե մայրուղու իրենց բնակարանում դանակահարել էին 57-ամյա հորը։ Աղջիկները եղել են 17, 18 և 19 տարեկան։ Նրանք խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Ըստ քննության վարկածի՝ Խաչատուրովի կրտսեր դուստրը հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Այնուհետև, քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Պաշտպանական կողմը պնդում էր, որ տեղի ունեցածն ինքնապաշտպանություն էր, սակայն մեղադրանքնառաջադրվել է նախնական համաձայնությամբ սպանության հոդվածով։ Քննությունն ընդունել է, որ հայրը ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառել իր դուստրերին։

  • Կիսվել: