երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մոսկվայում անհայտ անձը պատանդներ է վերցրել. սպառնում է պայթյուն իրականացնել

Մոսկվայում անհայտ անձը պատանդներ է վերցրել. սպառնում է պայթյուն իրականացնել

Անհայտ անձը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում պատանդներ է վերցրել եւ սպառնում է պայթյուն իրականացնել, գրում է lenta.ru-ն:

Նշվում է, որ չարագործը հայտարարել է, որ մի քանի պայթուցիկ սարք ունի: Պատանդների թիվը չի նշվում, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, շենքը շրջափակվել է: Այլ բնակիչների տարհանում, սակայն, դեռ չի իրականացվել:

  • Կիսվել: