Մոսկվայի մարզում հայկական խանութ է այրվում
Մոսկվայի մարզում շինանյութերի շուկայում և «Արմենիա մարկետ»-ում հրդեհ է բռնկվել, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում՝ շինանյութերի շուկայում և «Արմենիա մարկետ» մթերային խանութում:
Հրդեհն արդեն տարածվել է 2,1 հազար քառակուսի մետր տարածքի վրա, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: