Մոսկվայի հարավարևելյան հյուրանոցներից մեկում երեխաների զանգվածային թունավորում է եղել
Մոսկվայի հարավարևելքում գտնվող «Պորեչյե» հյուրանոցում ինը երեխա սննդային թունավորում է ստացել, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Ռուսաստանյան լրատվամիջոցի աղբյուրը պարզաբանել է, որ հյուրանոցը գտնվում է Կապոտնյա շրջանի երկրորդ թաղամասում։
Ենթադրվում է, որ երեխաները կարող էին թունավորված լինել հյուրանոց պատվիրված սննդից։