շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մոսկվան հերքում է Զելենսկիի՝ Չեռնոբիլի ատոմակայանին հարվածելու մասին հայտարարությունը

Մոսկվան հերքում է Զելենսկիի՝ Չեռնոբիլի ատոմակայանին հարվածելու մասին հայտարարությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերն իբրև թե հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին։

Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին, միջուկային էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին  խոսք անգամ չի կարող լինել։ Հակառակը պնդող ցանկացած հայտարարություն չի համապատասխանում իրականությանը: Ռուս զինվորականները այդպիսի բան չեն անում»:

  • Կիսվել: