երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին. Պուտին

Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին. Պուտին

Ռուսական կողմը հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ Ուկրաինայում հակամարտության ամբողջական ավարտի օգտին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ներկայացրած առաջարկները թույլ են տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ:

«Դա չպետք է լինի հրադադար կամ կրակի ժամանակավոր դադար, որը Կիևի ռեժիմը կարող է օգտագործել կորուստները վերականգնելու, վերախմբավորվելու և զինվելու համար։ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին: Դրա պայմանները շարադրված են արտաքին գործերի նախարարությունում իմ ելույթի մեջ»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ «Կիևը հրաժարվում է հրադադարից, քանի որ չի ցանկանում դադարեցնել ռազմական դրության ռեժիմը. այդ դեպքում պետք է նախագահի ընտրություն անցկացվի»։

Նա նաև կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի ներկայիս իշխանությունների շանսերը զրոյական են։

ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է՝ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից։

  • Կիսվել: