ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարիին հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ, մասնավորապս, ասված է. «Մոլդովայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին տարակուսանք է հայտնվել, որ Մոլդովայի նախագահը դեռևս չի ընդունել 2 024-ի հոկտեմբերին  Մոլդովայի Հանրապետությունում ժամանած ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Բ. Օզերովի հավատարմագրերը՝ դրանով խախտելով դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվեցիան:

Մոլդովայի դեսպանին տրվել է Վիեննայի կոնվենցիայի տեքստը և բանավոր նոտա պահանջելով բացատրել մոլդովական կողմի դրույթների խախտման պատճառները՝ դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների նկատմամբ կիրառվող պրակտիկայի և հավատարմագրերի հանձնման հերթագայության առումով», -ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: