Մոդին կոչ է արել շուտափույթ կարգավորել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել արդեն երեք շաբաթ ձգձգվող Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որը լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և մարդկանց կյանքի վրա: Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակը մտահոգիչ է։ Այս հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան երեք շաբաթ։ Այն լուրջ ազդեցություն է ունենում համաշխարհային տնտեսության և մարդկանց կյանքի վրա, և հենց այդ պատճառով էլ աշխարհը բոլոր կողմերին կոչ է անում շուտափույթ կերպով հանգուցալուծել այս հակամարտությունը», - ասել է նա։


