երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին

Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին

Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենինան, Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

 Օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։

Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։

  • Կիսվել: