«Միլթոն» փոթորկի պատճառով 11 մլն մարդ կանգնած է հեղեղումների սպառնալիքի առջև. կան զոհեր
«Միլթոն» 3-րդ կարգի փոթորիկը ցամաք է դուրս եկել երեկ՝ տեղի ժամանակով ժամը 20.30-ին Սիեստա-Կի կղզուց ոչ հեռու, Սարասոտայի կողքին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում, տեղեկացնում է NBC News-ը։
Նշվում է, որ հաստատվել է չորս մարդու մահը Սենթ Լյուսի օկրուգում (Ֆլորիդայի ատլանտյան ափ), որտեղ տեղի են ունեցել տոռնադոներ։
Հաղորդվում է նաև, որ մոտ 11 մլն մարդ հանկարծակի հեղեղումների սպառնալիքի առջեւ է կանգնած, իսկ պտտահողմերի ռեկորդային թիվը երեկ զգալի վնաս է պատճառել։
Մասնավորապես՝ տեղի ժամանակով ժամը 07.00-ի դրությամբ ավելի քան 3,3 մլն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության Ֆլորիդայում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հազարավոր դաշնային աշխատակիցների է ուղարկել փոթորկից տուժած շրջաններ: