կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով

Դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկուն շտապ հիվանդանոց են տեղափոխել Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը հայտնում է «Shot» Telegram–յան ալիքը։
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ գտնվում է Մարիինյան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում։ Բոյարսկու հոսպիտալացման պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Բժիշկները փորձում են կայունացնել ժողովրդական արտիստի վիճակը։
 
Բոյարսկին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։
2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Սակայն Ամանորից առաջ նա դուրս էր գրվել անհրաժեշտ բուժում ստանալուց հետո։

  • Կիսվել: