Միցոտակիսը եւ Էրդողանը քննարկել են ծովային գոտիների սահմանազատման հարցը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպման ժամանակ հանձնարարել են արտգործնախարարներին ուսումնասիրել ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ երկխոսության հնարավորությունը, հարց, որը քանիցս հանգեցրել է հարաբերությունների սրման երկու երկրների միջեւ, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Միցոտակիսի եւ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել ԱԳՆ եւ դիվանագիտական գրասենյակների ղեկավարների ներկայությամբ երեքշաբթի, Նյու Յորքում։
«Երկու երկրների ղեկավարները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին պարզել, թե արդյոք կան նպաստավոր պայմաններ բանակցություններ սկսելու համար մայրցամաքային շելֆի սահմանազատման շուրջ։ Լավ մթնոլորտը հաստատվել է։ Այսօր, երբ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը շրջապատված է մշտական աշխարհաքաղաքական վտանգներով, ինչպես երբեք անհրաժեշտ է ունենալ փոխըմբռնման եւ բարիդրացիության հարաբերություններ»,- ասել է Գերապետրիտիսը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ հաստատվել է լավ համագործակցություն կարեւոր հարցերում։
«Ընդգծվել է հետագա համագործակցության անհրաժեշտությունը միգրացիայի հարցում, որը միշտ լուրջ խնդիր է տարածաշրջանի համար, հատկապես այսօր, հաշվի առնելով անկայուն իրավիճակը տարածարջանում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում։ Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, կիպրոսյան հարցը, որն այժմ մշակման փուլում է, եւ մենք սպասում ենք, որ բանավեճերը կվերսկվեն Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակում, եւ, իհարկե, քննարկվել է հետագա քայլերի ժամանակացույցը»,- ասել է նախարարը։
Գերապետրիտիսը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Հունաստան առաջիկայում, որպեսզի կողմերը կարողանան պատրաստել Համագործակցության բարձրագույն խորհուրդը, որը նախատեսված է 2025թ. հունվարին, եւ համակարգել անհրաժեշտ բոլոր գործողությունները։