երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Միչիգանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է ութի

Միչիգանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է ութի

Միչիգան ​​նահանգի Օքսֆորդ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է ութի՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի և վեց վիրավորի մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Օքլենդի շրջանի շերիֆ Մայք Մաքքեյբը հայտնել է, որ մահացածները 14-17 տարեկան են:

Ութ վիրավորից երկուսն այս պահին գտնվում են վիրահատարանում, մյուս վեցի վիճակը կայուն է։

Հրաձգությունը կազմակերպել է 15-ամյա դեռահասը, որը սովորել է այդ դպրոցում։ Նա բերման է ենթարկվել և ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։

Կատարվածի շարժառիթը դեռ պարզված չէ։

  • Կիսվել: