Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ
Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
՛՛Մհեր Միրոնի Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ՛՛,-ասված է փաստաթղթում:
Մայիսին Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը նշանակվեց սպորտի նոր նախարար: Այդ պաշտոնում նա փոխարինել Է Օլեգ Մատիցինին։
31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել էր Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը: