Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրներն առավել հաճախ են դիտարկում հեռավոր հյուսիսը որպես հնարավոր հակամարտությունների տարածք. Պուտին
Ռուսաստանն անարձագանք չի թողնի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությունը: Այս մասին այսօր Մուրմանսկում «Արկտիկան՝ երկխոսության տարածք» արկտիկական միջազգային համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, ասել է. «Իհարկե, մեզ անհանգստացնում է միայն այն փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր առմամբ առավել հաճախ են դիտարկում հեռավոր հյուսիսը որպես հնարավոր հակամարտությունների տարածք՝ կիրառելով այս պայմաններում զորքեր, այդ թվում՝ դաշինքի նոր անդամներ Ֆինլանդիայի և Շվեդիայի ուժերով, որոնց հետ, ի դեպ, մինչև վերջերս ընդհանրապես խնդիրներ չեն եղել: Չգիտես ինչու, սեփական ձեռքերով խնդիրներ են ստեղծում: Առհասարակ հասկանալի չէ: Այնուհանդերձ, առաջնորդվելու ենք եղած իրողություններով, արձագանքելու ենք այս ամենին»: