ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեծ Բրիտանիայից Ուկրաինային կոչ են արել պատրաստ լինել զիջումների

Մեծ Բրիտանիայից Ուկրաինային կոչ են արել պատրաստ լինել զիջումների

Ուկրաինան պետք է պատրաստ լինի տարածքային զիջումների, եթե ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի պահպանողական անդամ լորդ Ռիչարդ Բալֆը։

«Կարծում եմ, որ Զատկի զինադադար հայտարարելու որոշումը պետք է ընդունվի որպես դրական նշան, քանի որ ուղղափառ և կաթոլիկ Զատիկը նույն օրն է: Այժմ մենք պետք է շարժվենք դեպի լիակատար զինադադար, և դա նշանակում է, որ Կիևը պետք է պատրաստ լինի տարածքային և այլ զիջումների»,- նշել է նա։

  • Կիսվել: