կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատար, ծովակալ Թոնի Ռադակինն այս շաբաթ այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի առաջին այցն է Չինաստան վերջին 10 տարվա ընթացքում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առեւտրային պատերազմ է մղում Չինաստանի հետ եւ, հետեւաբար, մեծ հետաքրքրություն է ներկայացնում, սակայն պաշտոնյաները, այդ թվում՝ անձամբ ծովակալ Ռադակինը, հակիրճ են արտահայտվել այցի բովանդակության վերաբերյալ:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը կարճ մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ ծովակալ Ռադակինը չինացի զինվորականների հետ քննարկել է «փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր»։

 

  • Կիսվել: