երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ժամանել է Կիև՝ իր պաշտոնավարման առաջին արտասահմանյան այցով: Ակնկալվում է, որ նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կհանձնի նախագծեր, որոնք կօգնեն Ուկրաինային արտադրել սեփական հեռահար հրթիռներ, գրում է BBC-ն։

Բըրնհեմը նախատեսում է մասնակցել Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Ակնկալվում է, որ նա նաև կգլխավորի «կամեցողների կոալիցիայի» առաջին հանդիպումը, որը ստեղծել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Կիև կայանալիք իր այցից առաջ Բըրնհեմը հայտարարել է. «Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ ուկրաինացի ժողովուրդը չպետք է կասկած ունենա. Մեծ Բրիտանիան այսօր ձեզ հետ է և կշարունակի ձեզ հետ լինել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Հեռահար Scalp հրթիռը կշռում է 1300 կգ և ունի 5.10 մ երկարություն։ Այն գտնվում է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերում ու օգտագործվել է Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, կարող է խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում մոտ 240 կմ հեռավորության վրա։

  • Կիսվել: