երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինին մեղադրել է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի «ձգձգման» մեջ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինին մեղադրել է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի «ձգձգման» մեջ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է ուկրաինական պատերազմին վերջ տալու համար խաղաղ համաձայնագիր գտնելու ջանքերը «ձգձգելու և խաթարելու» մեջ, հայտնում է PA Media-ն։

Բրիտանացի նախարարը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերների հանդիպման ժամանակ, որտեղ Լամիին խոսել է նաև դաշինքի եվրոպացի անդամների կողմից սեփական պաշտպանության ծախսերը մեծացնելու անհրաժեշտությունից, որպեսզի նրանք «ավելի արդար» լինեն ԱՄՆ-ի նկատմամբ:

«Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել ուկրաինացի ընտանիքների, ուկրաինացի զինվորների և, իհարկե, ուկրաինական ենթակառուցվածքների վրա: Եվ նրանք ձգձգում և ձախողում են բանակցությունների բոլոր ջանքերը: Պուտին, մենք տեսնում ենք քեզ, և կենսական է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միավորվեն՝ ավելի մեծ տնտեսական ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ պատասխանելու նախագահ Թրամփի բանակցային ջանքերին»,- ասել է արտգործնախարարը:

Մեծ Բրիտանիան նախատեսում է 2027 թվականից պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի, ինչը գերազանցում է ՆԱՏՕ-ի ներկայիս թիրախը, որը կազմում է 2%:

Լամին, ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ասաց, որ կարևոր է, որ դաշինքը մնա «պիտանի նպատակներին՝ արտասովոր աշխարհաքաղաքական պահին»:

  • Կիսվել: