Մեծ Բրիտանիան «կամավորների կոալիցիայի» համաժողով կանցկացնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու վերաբերյալ
Մեծ Բրիտանիան «կամավորների կոալիցիայի» նոր գագաթնաժողով կանցկացնի՝ մի շարք եվրոպական երկրների զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցով, տեղեկացնում է Politico-ն՝ վկայակոչելով բիտանական կառավարությունում իր աղբյուրներին։
Աղբյուրը, մասնավորապես, գրում է. «Կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները, ինչպես նրանց անվանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, կրկին կհանդիպեն Նորթվուդի կենտրոնակայանում, որտեղ ռազմական պլանավորողներն արդեն իսկ նախնական բանակցություններ են վարել ուժերը մոբիլիզացնելու մասին»:
Նշվում է նաև, որ բրիտանական կառավարության ղեկավարն այս հարցը քննարկել է ոչ միայն եվրոպական երկրների, այլև Թուրքիայի ղեկավարության հետ, որը հիպոթետիկորեն դիտարկում է զորք ուղարկելու հարցը։ Նախատեսվում է, որ համաժողովը կտևի երեք օր։