երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մերկելը վերջին անգամ ուղերձով դիմել է գերմանացիներին՝ կոչ անելով պատվաստվել

Մերկելը վերջին անգամ ուղերձով դիմել է գերմանացիներին՝ կոչ անելով պատվաստվել

Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր վերջին տեսաուղերձում Անգելա Մերկելը ևս մեկ անգամ զգուշացրել է գերմանացիներին COVID-19 համավարակի պատճառով սպասվող դժվար շաբաթների մասին և կոչ արել համատեղ ջանքեր գործադրել այն հաղթահարելու համար, գրում է dw.com-ը:

«Համավարակի չորրորդ ալիքի ամենաթեժ փուլում մենք հայտնվել ենք շատ լուրջ իրավիճակում, մեր երկրի որոշ հատվածներում իրավիճակը կարելի է դրամատիկ որակել»,- ասել է կանցլերի պաշտոնակատարը՝ համերկրացիներին կոչ անելով պատվաստվել:

«Կարևոր չէ՝ դա առաջին պատվաստումն է, թե երկրորդը: Յուրաքանչյուր պատվաստանյութ օգնում է», - ասել է Մերկելը, որի խոսքով՝ պատվաստումների բարձր մակարդակը կօգնի երկրին հաղթահարել համավարակը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնում կընտրի Օլաֆ Շոլցին։

  • Կիսվել: