երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մեր երկրում USAID-ի աշխատանքի համար իրավական հիմքեր չկան. Ադրբեջանի ԱԳՆ

Մեր երկրում USAID-ի աշխատանքի համար իրավական հիմքեր չկան. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ամերիկյան կողմին, որ Ադրբեջանում USAID-ի աշխատանքի համար իրավական հիմքեր չկան, և այդ պատճառով գործակալության գործունեությունը երկրում դադարեցվում է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանը նաեւ դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել՝ երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ դե յուրե 2024 թվականի հունիսի 1-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) իրավական հիմք չունի Ադրբեջանում գործունեություն ծավալելու համար։

  • Կիսվել: