Մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական գրոհային անօդաչու սարքեր․ սա է Պուտինի իրական վերաբերմունը Զատկին. Զելենսկի
Ժամը 17:15-ին մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական գրոհային անօդաչու սարքեր․ սա է Պուտինի իրական վերաբերմունը Զատկին և մարդկային կյանքերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Մասնավորապես՝ ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին, մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:
Թիրախում են հայտնվել նաև Խարկովը և Զապորոժիեն: Հայտնի է մեկ զոհի մասին, 70-ից ավելի մարդ է վիրավորվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել