ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակները․ Զախարովա

Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակները․ Զախարովա

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եվրոպացիները, և առաջին հերթին՝ ֆրանսիացիները, շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Մենք բացարձակապես պատրանքներ չունենք, թե ինչ են մեզ փորձում համոզել, որ Հարավային Կովկասում Փարիզը լավ մտադրություններ ունի: Եվ իսկապես, տարածաշրջանում օրակարգը որեւէ կապ չունի դեէսկալացիայի գործընթացի, նորմալացման, խաղաղության կառուցման, կրեատիվության և այլնի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ականատես ենք եղել Ելիսեյան պալատի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության և հակասությունների սրման գնով միջնորդական ջանքեր գործադրելու փորձերի: 2022 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը սաբոտաժի և փաստացի փլուզման պատասխանատվության զգալի մասը հենց ֆրանսիացիներն են կրում:

Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակները։ Դրանք բացարձակապես ոչ մի կերպ կապված չեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու խնդիրների հետ։

  • Կիսվել: