շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք կլինենք տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը․ Իրանի նախագահ

Մենք կլինենք տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը․ Իրանի նախագահ

Իրանը կարող է զարգանալ՝ չնայած իր դեմ կիրառվող սահմանափակող միջոցներին, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը․

«Մենք կկարողանանք լինել մեր տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը բոլոր ոլորտներում», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Փեզեշքիանը, խոսելով օտարերկրյա պատժամիջոցների հետևանքների մասին, հավաստիացրել է. «Մենք կարող ենք լավ արդյունքների հասնել երկարաժամկետ պլանավորման առկայության դեպքում։ Մենք չպետք է հույսներս դնենք ուրիշ երկրների օգնության վրա»։ 

  • Կիսվել: