շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք հիանալի հարաբերություններ ունենք. Թրամփը՝ իր ու Կիմ Չեն Ընի մասին

Մենք հիանալի հարաբերություններ ունենք. Թրամփը՝ իր ու Կիմ Չեն Ընի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում շփվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ, իհարկե, տհաճ է դա լսել: Բայց նրա հետ հիանալի հարաբերություններ ունենք: Միջուկային տերության մասին ենք խոսում, Կիմ Չեն Ընն էլ խելացի տղա է: Այո, շփում կա: Հնարավոր է՝ ինչ-որ պահի ինչ-որ բան անենք»:

Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան լարված նոտաներից՝ հրթիռային վատ գործարքից են սկսել շփումը, սակայն հետո քննարկումներ են եղել:

Նա հավելել է նաև, որ ապրիլին կամ գուցե ավելի ուշ կարող է մեկնել Սաուդյան Արաբիա: Նա ընդգծել է, որ մտադիր է այցելել նաև Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ:

  • Կիսվել: