շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք հետ չենք կանգնելու միջուկային ձեռքբերումներից և արժանապատվորեն բանակցելու ենք. Իրանի նախագահ

Մենք հետ չենք կանգնելու միջուկային ձեռքբերումներից և արժանապատվորեն բանակցելու ենք. Իրանի նախագահ

Իրանում Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում, նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը զիջումների չի գնա իր միջուկային նվաճումների հարցում և դրանցով առևտուր չի անի, գրում է parstoday.ir-ը:

Նշելով, որ Իրանի միջուկային քաղաքականությունը հստակ է և երկիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, Փեզեշքյանը հավելել է, որ Թեհրանը կշարունակի իր միջուկային էներգիայի ծրագիրը և կլուծի խնդիրները՝ հույսը դնելով ներքին հնարավորությունների վրա։
ԻԻՀ նախագահն ասել է․ «Իրանը պատերազմի չի ձգտում, բայց ուժով կդիմակայի ցանկացած ագրեսիայի»։

Հերքելով տարածաշրջանի անվտանգությանը սպառնալու վերաբերյալ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, Փեզեշքյանը նշել է․ «Իրանը երբեք չի ավերել քաղաքները, ոչ մի տեղ կործանիչներ չի տեղակայել և տարածաշրջանի երկրներին հակամարտություն չի հրահրել։ Այս քաղաքականությունը վարել են գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմը, որոնք ձգտում են զենք և ռազմական տեխնիկա վաճառել»:

Ողջունելով օտարերկրյա ներդրողների մուտքն Իրան, նախագահը հույս էհայտնել, որ ներդրումները կիրականացվեն օրենքի շրջանակներում և առանց քաղաքական դավադրությունների։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել, բայց անուղղակիորեն և արժանապատվորեն։

Նախագահ Փեզեշքյանը մասնակցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության վեց նոր տեխնոլոգիական ձեռքբերումների շնորհանեդեսին, ներառյալ այնպիսի ոլորտներն ինչպես միջուկային վառելիքը, ռադիոդեղագործական ապրանքների արտադրությունը, առողջապահական արդյունաբերությունը և արդյունաբերության մեջ միջուկային տեխնոլոգիայի կիրառումը։

Խոսելով նբահատակված միջուկային գիտնականների մասին, նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իր երկիրը դառնա օտարների գաղութը։

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին շաբաթ օրը կմեկնի Օման՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների համար։

Բանակցությունները մեկնարկում են առաջնորդի ուղղորդումներով և այնպիսի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի նկատմամբ վստահություն չկա։

  • Կիսվել: