շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք չենք կարող ընդունել առանց մեզ կնքված որևէ համաձայնագիր. Զելենսկի

Մենք չենք կարող ընդունել առանց մեզ կնքված որևէ համաձայնագիր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի ընդունի խաղաղության որևէ համաձայնագիր, որը բանակցություններում չի ներառում Կիևին, տեղեկացնում է The Independent-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո նա զրուցել է լրագրողների հետ։

«Մենք՝ որպես անկախ երկիր, չենք կարող ընդունել առանց մեզ կնքված որևէ համաձայնագիր։ Ես սա շատ հստակ ձևակերպում եմ մեր գործընկերներին։ Մենք չենք ընդունի Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկկողմանի բանակցություն. ոչ թե այլ թեմաներով, այլ Ուկրաինայի վերաբերյալ երկկողմ բանակցություններ՝ առանց մեզ»,-նշել է Զելենսկին:

  • Կիսվել: