ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեկնարկել է Պուտինի ու Թրամփի ներկայացուցչի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի ու Թրամփի ներկայացուցչի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես բանակցությունների մեկնարկից առաջ նշել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը լավ հնարավորություն է Թրամփին փոխանցելու ռուսական կողմի դիրքորոշումը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ, և այն կտևի «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։

 

  • Կիսվել: