Մեկնարկել է Ադրբեջանի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հունվարի 17-ին աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպումն ընթանում է դեմ առ դեմ ֆորմատով։