Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր է հայտնաբերվել. BBC
ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, տեղեկացնում է BBC-ն։
Ինչպես հաղորդվում է՝ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա:
Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում՝ սառույցի և մթնոլորտում՝ գոլորշու մնացորդների տեսքով։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորությամբ։
Այս հայտնագործությունը, ըստ պրոֆեսոր Մայքլ Մանգայի, հարց է առաջացնում, թե «Ու՞ր է անհետացել Մարսի ջուրը»: Ենթադրվում է, որ ջրի մի մասը գոլորշացել է, բայց մի մասն է մնացել է մակերեսի տակ: