Մարկ Քարնին պաշտոնապես դարձավ կանադայի վարչապետ
Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին այսօր երդում է տվել և պաշտոնապես դարձել երկրի վարչապետ, տեղեկացնում է CBC-ն։
Նշվում է, որ երդման արարողությունը տեղի է ունեցել Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական նստավայրում՝ Ռիդո Հոլում։
59-ամյա Քարնին դարձել է Կանադայի առաջին վարչապետը՝ առանց քաղաքական կամ կառավարական փորձի, նախկինում աշխատելով Կանադայի և Բրիտանիայի կենտրոնական բանկում և որպես Թրյուդոյի անկախ խորհրդական:
Նախարարների մեծ մասը պահպանել է պաշտոնները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բիլ Բլերը և արտգործնախարար Մելանի Ջոլին:
Կառավարություն է վերադարձել նաև Քրիստիա Ֆրիլանդը, ով հրաժարական է տվել՝ ի նշան Թրյուդոյի տնտեսական քաղաքականության դեմ բողոքի։ Նա կգլխավորի տրանսպորտի և ներքին առևտրի նախարարությունը։
Հաղորդվում է նաև, որ Մարկ Քարնին ստանձնում է Կանադայի վարչապետի պաշտոնը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ժամանակ: Նա ավելի վաղ ասել էր, որ Կանադան երբեք չի դառնա Միացյալ Նահանգների մաս և խոստացել է պահպանել մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների վրա, քանի դեռ ամերիկացիները «հարգանք չեն ցուցաբերել»:
Տեսանյութը՝ այստեղ: