շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մակրոնը ժամանել է Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հարցը

Մակրոնը ժամանել է Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Վարշավա՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունների հնարավորության ֆոնին Ուկրաինային աջակցության ավելացումը, տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նշվում է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունները կարող են սկսվել «այս տարվա ձմռանը»։

Իր հերթին Ֆրանսիայի նախագահի գրասենյակն էլ հայտնել է, որ Մակրոնը և Տուսկը ԵՄ-ում Լեհաստանի նախագահությունից առաջ նոր անդրատլանտյան համատեքստում կքննարկեն «Եվրոպայի աջակցությունն Ուկրաինային»:

 

  • Կիսվել: