հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Մակրոնը զգուշացրել է Լուկաշենկոյին՝ չխառնվել կոնֆլիկտին

Մակրոնը զգուշացրել է Լուկաշենկոյին՝ չխառնվել կոնֆլիկտին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը:

«France 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնը կարծիք է հայտնել, որ եթե նախագահ Լուկաշենկոն որոշի իրեն ավելի ներգրավել ուկրաինական հակամարտությանը, ապա պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն, որը «նրա համար առանց խնդիրների չի լինի»:

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ այն բանից հետո, երբ երկիրը թույլ է տվել իր տարածքում Ուկրաինա տեղափոխելու համար ռուս զինվորականներ տեղակայել:

  • Կիսվել: