Մակրոնը որոշել է Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել` ԵՄ-ն պաշտպանելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել` ԵՄ-ն պաշտպանելու համար:
Նրա խոսքով՝ Ուկրաինայիում խաղաղությունը չի կարող հաստատվել կապիտուլյացիայով:
Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը, նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։
Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով: Եվրոպայի ապագան չի կարող որոշվել Մոսկվայում կամ Վաշինգտոնում: Նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։
Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»: