Մակրոնը մտադիր է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել. աղբյուր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ցրել խորհրդարանը և այս աշնանն արտահերթ ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Մակրոնը վերջին շաբաթներին այդ սցենարի շուրջ խորհրդակցել է իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ։
Քննարկումները զուտ խորհրդատվական բնույթ ունեն և դեռ ոչ մի որոշում ընդունված չէ: Հաջորդ հերթական օրենսդրական ընտրությունները 2029 թվականից շուտ չեն անցկացվի: